ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ոչ մի օր էս մարդը համարժեք չի եղել իր ստանձնած առաքելությանը

Ոչ մի օր էս մարդը համարժեք չի եղել իր ստանձնած առաքելությանը
24.09.2023 | 14:52

Հ1-ի կողմից կոպտորեն ընդհատված, ուղղակի «քաթ» կտրած Խորեն Աբրահամյանի մասին հեռուստաֆիլմը ավելի հայկականություն էր կրում իր մեջ, ավելի արժեքավոր էր մեր ողբերգական անկման պատճառները հասկանալու համար, քան ջրալի ուղերձը, որ հնչեց դրանից հետո։ 2018-ից սկսած ոչ մի օր էս մարդը համարժեք չի եղել իր ստանձնած առաքելությանը։ Ու նա պետք է հեռանա։

ԴՈՒՐՍ ԱՐԻ ՓՈՂՈՑ։ ԱՐԻ՛ ՀՐԱՊԱՐԱԿ

Հովհաննես Գալստյան

Դիտվել է՝ 5742

Մեկնաբանություններ